Պոստերի վրա ուժեղ կրակում են․ Սոթքի բնակիչ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ուժեղ կրակում են, հրետանի է, ինչ է՝ պոստերին են խփում», «Հրապարակի» հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի բնակիչ Արմեն Մարտիրոսյանը։ «Մի երկու ժամ կլինի, որ կրակում են։ Բնակչությունը գյուղում է, խուճապ դեռևս չկա, երեխեքը դպրոցում են»,- տեղեկացրեց Սոթքի բնակիչը։
Հարցին՝ արդյոք գյուղի ուղղությամբ կարկոցներ եղե՞լ են, վերջինս ասաց՝ ոչ, կրակը հայկական դիրքերի ուղղությամբ է դեռևս։
«Հենա, լսում եք ձայնը, հենց նոր խփեցին Կութ գյուղի վերևը՝ ձորի մեջ, հենց հիմա։ Սրանով չպրծավ, էլի կսկսեն սրանք, դա պիտի լինի՝ վստահ եմ ես, որ այդպես պիտի լինի՝ սրանք չեն հանդարտվի»,- ասաց Սոթքի բնակիչը։
Ավելին՝ այստեղ