«Երկու երեխա ունի, կինը հղի է»․ այսօր զոհված Արսենը վարժական հավաքների էր մեկնել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շատ լավ մարդ էր, շատ լավ տղա։ Այս մասին այսօր MediaHub-ին պատմեց Ռանչպար համայնքի վարչական ղեկավար Վահան Վարդանյանը՝ խոսելով համագյուղացու՝ Արսեն Մկրտչյանի զոհվելու մասին։
«Քույր ու եղբայր ունի, եղբայրը ՌԴ-ում է ապրում, ճանապարհին է, գալիս է։ Ամուսնացած էր, երկու աղջիկ ունի, կինն էլ երրորդ բալիկին է սպասում»,-պատմեց Վահան Վարդանյանը:
Վարչական ղեկավարը ներկայացրեց, որ Արսենը 25-օրյա վարժական հավաքների էր մեկնել։
«Նախորդ ամիս էր գնացել, սեպտեմբերի 10-ին պիտի վերադառնար։ Վերապատրաստումից մի քանի օր հետո էր հերթապահության բարձրացել։ Գյուղում շատ ծանր վիճակ է, բարդ էր նաև ընտանիքին հայտնելը»։
Ավելին՝ այստեղ