Եվրոպայում արևային էներգիան աճել է 13 տոկոսով
Հասարակություն2023 թվականի առաջին կիսամյակում Եվրամիությունում արդյունահանվող գեներացիայի կրճատում է տեղի ունեցել, ինչը գտնվում է ամենացածր մակարդակում դիտարկումների ողջ պատմության ընթացքում։ Փոխարենը քամին և արևային էներգիան շարունակել են իրենց աճը, ընդ որում, եթե քամին աճել է ընդամենը 5 %-ով, ապա արևային գեներացիան 13 %-ով։
Մինչ Եվրամիությունում հիդրոէներգետիկան և ատոմային էներգետիկան վերականգնվում են անցած տարվա պատմական մինիմումից հետո, Եվրամիությունը սկսել է գիտակցել, որ պահանջարկը վերականգնելու և միաժամանակ էներգետիկ անցում ապահովելու համար պետք է արագացնի մաքուր էներգիայի ներդրումը՝ հատուկ ուշադրություն դարձնելով վերականգնվող էներգիայի աղբյուրների ինտեգրացիայի ճանապարհին խոչընդոտների վերացմանը։
Դեռևս որևէ տեղեկություն չկա, թե ինչու է քամու էներգետիկան աճել ընդամենը 4,8 %-ով՝ 2022 թվականի առաջին 6 ամիսների համեմատությամբ, մինչդեռ արևային էներգիայի աճը բավական զգալի է։ Արևային էներգիայի աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 13 %-ով՝ գերազանցապես Եվրոպայի հարավային երկրների՝ Պորտուգալիայի, Իսպանիայի, Հունաստանի և Իտալիայի շնորհիվ։ Այս երկրներն ավելի արևոտ են, ավելի մեծ հնարավորություններ ունեն և բացի այդ պետություններում չափազանց դյուրացել են արևային վահանակների տեղադրումը, ինչը զգալի խթան է հանդիսացել արևային էներգիայի զարգացման համար։
Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։
Անիտա Պողոսյան