Ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում․ հայտնաբերվել են կանանց դիեր
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 176 կմ հատվածում՝ Գորհայք գյուղի վարչական տարածքում, որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է վթարված ավտոմեքենա, որի մեջ և դրսում կան դիեր:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Գաբրիելյանի գլխավորությամբ:Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի և ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով ավագ տեսուչ Սուրեն Վարդանյանի գլխավորությամբ:Ոստիկաններն ու փրկարարները նշված գյուղի «Բոչկի ձոր» կոչվող տարածքում հայտնաբերել են վթարված Nissan March մակնիշի ավտմեքենա: 1 դի հայտնաբերվել է ավտոմեքենայում, 1 դի՝ ավտոմեքենայից դուրս, երկուսն էլ կանայք են:
Ավելին՝ այստեղ