Երևանում տրոլեյբուսը վրաերթի է ենթարկել ուղևորին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. Ժամը 16:20-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ 39/6 հասցեի դիմաց, 64-ամյա Ֆելիքս Մ.-ն իր վարած թիվ 10 երթուղին սպասարկող տրոլեյբուսով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 56-ամյա Սուսաննա Կ.-ին, գրում է Shamshyan.com-ը:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և մինչ օպերատիվորեն կժամաներ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, վիրավորին առաջինն օգնության են հասել պարեկները:
Վրաերթի ենթարկվածը տրոլեյբուսի ուղևոր է եղել և նա իջել է տրոլեյբուսից, չսպասելով վարորդի հրահանգներին, վարորդն էլ չնկատելով նրան՝ անզգուշաբար վրաերթի է ենթարկել:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: