Այսօր Արցախի ճակատագիրը մեր ձեռքերում է․ Արտակ Թովմասյանի շնորհավորական ուղերձը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Թովմասյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը Ֆեյսբուքի իր էջում շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ։
«Սիրելի հայրենակիցներ,
Այսօր պատմական օր է ողջ հայության համար։ Լրանում է Արցախի Հանրապետության անկախության 32-րդ տարեդարձը։ Այն անկախության, հանուն որի մեր հայրերն ու եղբայրներն անձնվեր պայքարել են մարտի դաշտում և հազարավորներն, ավաղ, չեն վերադարձել։ Նրանք մարտնչել են՝ բարձր գիտակցելով արցախահայության ինքնորոշման իրավունքի արդարացի լինելն ու իրենց պատասխնատվությունն ապագա սերունդների առջև՝առաջնորդվելով բացառապես Հայրենիքի շահերով։
Այսօր Արցախի ճակատագիրը մեր ձեռքերում է։
Անհրաժեշտ է մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները և անհապաղ համախմբվել ու գործել մեկ կարգախոսի ներքո՝ «Ամեն ինչ հանուն անկախ Արցախի»։
Մենք առավել, քան երբևէ պարտավոր ենք լինել միասնական՝ դիմակայելու այս արհարվիրքներին, ոչ բարյացկամ տրամադրված բոլոր ուժերին և ապացուցելու աշխարհին, որ հայի կամքն ամուր է և մեզ անհնար է պառակտել։
Սա է հաղթանակի ճանապարհը։
Մեր ուժը մեր միասնության մեջ է»,– գրել է Թովմասյանը։