Թուրքիայի համար էլ շատ կարևոր է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը. Փաշինյան
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չենք ուզում կապել Հայաստան-Թուրքիա հարաբերությունները Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ, չնայած Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են կապել և անընդհատ այդ հարցն առաջ են բերում, La Repubblica-ին տված հարցազրույցում անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա միևնույն ժամանակ կարծիք է հայտնել, որ պետության անվտանգությունը կախված է հարևան երկրների հետ հարաբերություններից։
«Մենք կարևոր ենք համարում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը: Դա շատ կարևոր հարց է Հայաստանի համար, և Անկարա կատարած իմ վերջին այցի և Թուրքիայի նախագահի հետ իմ ունեցած շփումների արդյունքում ես տպավորություն ունեմ, որ Թուրքիայի համար էլ շատ կարևոր է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը»,- ասել է Փաշինյանը։
Ավելին՝ այստեղ