Արցախի նախագահի ընտրության հարցով ԱՀ ԱԺ նիստի օր դեռևս նշանակված չէ
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին հրաժարականի դիմում է ներկայացրել ԱՀ նախագահի պաշտոնից:
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ԱՀ ԱԺ լրատվության ծառայությունից հայտնեցին, որ Արցախի Հանրապետության նախագահի ընտրության հարցով Արցախի ԱԺ նիստի օր առայժմ նշանակված չէ․
«Նիստի օրը 7-10 օրվա ընթացքում է նշանակվելու»,- հայտնեցին լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, որ պաշտոնից ազատվել է նաեւ ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, այդ պաշտոնին նշանակվել է Սամվել Շահրամանյանը՝ ազատվելով Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։