Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մխիթարյանի քույրը՝ Վանեն
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մխիթարյանի քույրը` Վանեն։
Վահեի մայրը` 44-ամյա Լուսիկ Մանուչարյանը, պատմում է, որ ամուսնու հետ մտադրություն չեն ունեցել կրկին երեխա ունենալու, սակայն դուստրը, որ եղբոր կորուստը շատ ծանր է տանում, մի անգամ երազ է տեսնում, որում եղբայրը մի նորածին աղջիկ երեխա է քրոջը տալիս ու ասում` «Վերցրու նրան, որ էլ չասես մենակ մնացի»:
Դստեր երազից հետո, հենց նրա ներգործությամբ որոշում են դիմել «Շենգավիթ» ԲԿ, իսկ այսօր արդեն հրաշք Վանեին գրկած գնում են տուն: