Էրդողանի միֆը հօդս ցնդեց. նա վատ իրավիճակում է հայտնվել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքագետ–քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսպիսով արձանագրենք, որ Էրդողան-Պուտին հանդիպումն անարդյունք էր։
Ի սկզբանե նախատեսված է եղել, որ Պուտինը պետք է մեկնի Թուրքիա, սակայն չեղարկվել է այդ մտադրությունը, որից հետո Էրդողանը որոշում է կայացրել, որ ինքը կմեկնի ՌԴ Պուտինի հետ հանդիպման։
Այս փուլը անցնելուց հետո, սեպտեմբերի 4-ին երկրորդ փուլն էր՝ ՌԴ-ում Պուտին — Էրդողան հանդիպում։ Հատկանշական է, որ Էրդողանը բավականին վստահ է եղել, որ հանդիպումն արդյունք է տալու, ավելին, որ ստորագրվելու են որոշակի փաստաթղթեր, եթե ոչ քաղաքական, ապա գոնե տնտեսական։ Դրա վառ ապացույցն է նաև ներկայացուցչական կազմը, որտեղ տնտեսական բլոկը բավականին ներկայանալի կազմով էր։
Համենայնդպես մեկ ու կես ժամ տևած հանդիպումն անարդյունք էր ։ Երեկ երեկոյից դրա մասին են խոսում նաև Էրդողանի քաղաքական հակառակորդները՝ իրավացիորեն նկատելով, որ Էրդողանի տարածաշրջանային համբավի մասին միֆը հօդս ցնդեց։
Ավելին՝ այստեղ