Լրահոս
Կարևոր


«ԶՊՄԿ-ում, բնականաբար, ադրբեջանցիներ չեն աշխատում». ԶՊՄԿ

Հասարակություն

Օրերս մի քանի լրատվամիջոցներում լուր տարածվեց այն մասին, թե Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում (ԶՊՄԿ) աշխատանքի են անցել ադրբեջանցիներ, այդ թվում՝ բարձր պաշտոնների։ Ըստ տարածված լուրերի, որը վերնագրված է «ԶՊՄԿ-ն անցնում է Ադրբեջանին», ընկերությունում աշխատանքի անցած ադրբեջանցիների  թիվը 5-6-ն է, իսկ մեկը՝ Արտյոմ Բորոդաևը, որ զբաղեցնում է կապիտալ շինարարության գծով տնօրենի պաշտոնը, ժամանակին իր ֆեյսբուքյան էջին ունեցել է Բաքվում արված նկար, որը հետո հեռացրել է Ֆեյսբուքից։ Ինչո՞ւ կամ ինչպե՞ս պետք է ԶՊՄԿ-ում աշխատանքի ընդունեին ադրբեջանցիների: 168.am-ը դիմեց ԶՊՄԿ-ին՝ խնդրելով պարզաբանել որոշ ԶԼՄ-ներում տարածվող այդ լուրը:

ԶՊՄԿ-ում խնդրեցին գրավոր ուղղել հարցերը, ապա լրատվական բաժնից փոխանցեցին հետևյալ պատասխանը։

«Անհեթեթությունները կգերադասեինք չմեկնաբանել, բայց, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման վտանգավոր զրպարտությունը տարածվում է այս զգայուն շրջանում, համառոտ անդրադառնանք.

1. ԶՊՄԿ-ում, բնականաբար, ադրբեջանցիներ չեն աշխատում։ Կարծում ենք պատկան մարմինների խնդիրն է՝ պարզել, թե այն շրջանում, երբ ԶՊՄԿ-ն և Հայաստանի հանքարդյունաբերությունը հետևողականորեն թիրախավորվում են ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից՝ նպատակ ունենալով հարված հասցնել Հայաստանի տնտեսությանը, ո՞ւմ շահերից է բխում Հայաստանի ներսում նման զրպարտչական, վտանգավոր թեզերի տարածումը։

2. Ինչ վերաբերում է ազգությամբ ռուս աշխատակցի կողմից Բաքվի տուրիստական նշանի մոտ տարիներ առաջ արված լուսանկարին, ապա ԶՊՄԿ-ում միշտ աշխատել են տասնյակ ազգությունների մասնագետներ՝ գերմանացիներ, կանադացիներ, ռուսներ, ռումինացիներ, ուկրաինացիներ և այլն։ Նրանցից շատերը նախկինում կարող են շրջագայած լինել տասնյակ քաղաքներում և այդ քաղաքների լուսանկարները տեղադրած լինել իրենց սոցիալական էջերում, ինչպես անում են բոլոր տուրիստները, և ենթադրում ենք, չեն անում լրտեսները։ Կարծում ենք՝ այստեղ նույնպես մեկնաբանություններն ավելորդ են»։

Բայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԿոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկով