Հունվար-օգոստոսին գնաճը Հայաստանում կազմել է 3,1 տոկոս. օգոստոսին գնանկում է գրանցվել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում այս տարվա առաջին 8 ամսվա ընթացքում (հունվար-օգոստոս) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 3,1 տոկոսի գնաճ:
Ընդ որում, սննդամթերք եւ ոչ ալկոհոլային խմիչքներ բաժնում գնաճը կազմել է 1,2 տոկոս: Ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 8,6 տոկոսով, հագուստն ու կոշիկը՝ 6,2 տոկոսով:
Կոմունալ ծառայությունները (գազ, ջուր, էլեկտրաէներգիա) եւ վառելիքի այլ տեսակների գները այս տարվա 8 ամիսներին աճել են 3,7 տոկոսով, կենցաղային տեխնիկան, բնակարանային խնամքի ամենօրյա ապրանանքները՝ 8,9 տոկոսով, առողջապահությունը՝ 3,7 տոկոսով:
Գնային փոփոխություն չի կրել տրանսպորտի եւ կապի ոլորտը:
Թանկացել են նաեւ հետեւյալ ոլորտները՝
Հանգիստ եւ մշակույթ – 7,3 տոկոս,
Կրթություն – 4,7 տոկոս
Ռեստորաններ եւ հյուրանոցներ – 7,6 տոկոս:
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնանկումը (2023թ. օգոստոսը 2022թ. օգոստոսի նկատմամբ) կազմել է 0.2%, իսկ նախորդ ամսվա նկատմամ գրանցվել է 0.1% գնաճ:
Վիճկագրության կոմիտեից հայտնում են, որ
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. օգոստոսին հուլիսի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-0.4%-ով (համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է ք. Իջևանում): Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.1%-ով: