Արցախում սեպտեմբերի 6-ից կդադարեն գործել հացի կտրոնների տրամադրման այն կետերը, որոնք տեղակայված են դպրոցներում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ս.թ. սեպտեմբերի 6-ին հացի վաճառքը կիրականացվի համար 2 կտրոնով:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ այն քաղաքացիները, ովքեր չեն հասցրել օգտվել սեպտեմբերի 5-ի համար նախատեսված համար 1 կտրոնից, կարող են այդ կտրոնով հացը գնել նույնպես սեպտեմբերի 6-ին:
Հայտնում ենք նաև, որ ս.թ. սեպտեմբերի 6-ից կդադարեն գործել հացի կտրոնների տրամադրման այն կետերը որոնք տեղակայված են դպրոցներում։
Սեպտեմբերի 6-ից 8-ը ներառյալ, կտրոնների տրամադրումը կշարունակվի ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունում (Ազատամարտիկների փ. 54) և ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեում (Ազատամարտիկների փ. 39)։
Խնդրում ենք ներկայանալ աշխատանքային ժամերին՝ հաշվի առնելով տվյալ հասցեներում էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների գրաֆիկը։