Ուկրաինայում խաղաղության հասնելու հեռանկարներ դեռ չկան․ Էրդողան
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայում խաղաղության հասնելու հեռանկարներ դեռ չկան, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Թուրքիայի դիրքորոշումն Ուկրաինայում շարունակվող պատերազմի վերաբերյալ միանշանակ է: Մենք առաջին իսկ օրվանից միշտ հանդես ենք եկել խաղաղության, երկխոսության և դիվանագիտության օգտին: Մենք մեծ ջանքեր ենք գործադրել հետագա արյունահեղությունը կանխելու համար: Խնդիրը չսրեցինք, կրակի վրա յուղ չլցրինք, փորձեցինք հասնել նրան, որ երկու կողմերը հանդիպեն։ Ցավոք, արդեն մեկուկես տարի տևող պատերազմը դեռ շարունակվում է։ Հորիզոնում խաղաղության հեռանկարներ չկան»,- Սոչիից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողներին ասել է նա։
Թուրքիայի ղեկավարն ընդգծել է, որ «պատերազմում հաղթողներ չկան, խաղաղության ժամանակ էլ չկան պարտվողներ»։