ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 4-ին կարգադրություն է ստորագրել․
«1. Կազմակերպել 2023 թվականի սեպտեմբերի 11-15-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարի տեղակալ Գուստավո ՊԱՐԱԼԼԵՍԻ գլխավորած պատվիրակության ընդունելությունը:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ ընդունել պատվիրակությանը:
3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին»: