Լրահոս
Կարևոր


ՌԴ-ն փորձում է հայկական կողմին համոզել ընդունել Լավրովի սխեման․ «Կոմերսանտ»

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի և Ադրբեջանի միջև չդադարող լարվածության և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի սրման ֆոնին ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ բանագնաց Իգոր Խովաևը ժամանել է Բաքու:

Ռուս պաշտոնյային Բաքվում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, չհրապարակելով մանրամասներ, հաղորդում է միայն, որ կողմերը քննարկել են Աղդամի և Լաչինի (միջանցքի – խմբ․) ճանապարհների բացման հարցը։ Ըստ աղբյուրի՝ Ալիեւը կրկին դժգոհել է, որ Ղարաբաղի հայերը մերժում են ադրբեջանական կողմի հրավերը՝ հանդիպում անցկացնել Բաքվում կամ Ադրբեջանի այլ քաղաքներում՝ «վերաինտեգրման» հետ կապված հարցերը քննարկելու համար։

Ըստ Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայության՝ Խովաևն իր հերթին ասել է, որ Ռուսաստանը կշարունակի ջանքերը՝ ուղղված Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը և տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովմանը։

ՌԴ հատուկ ներկայացուցչի՝ Ադրբեջան այցի նպատակի մասին որոշ մանրամասներ է հայտնել Ռուսաստանի պետական ​​կառույցներում, կարգավորման թեմայի մեջ խորասուզված զրուցակիցը՝ հղում անելով իր դիվանագիտական ​​աղբյուրին։

Հրապարակումը հիշեցնում է, որ անցած շաբաթ ՌԴ հատուկ բանագնացն այցելել է Երևան, որտեղ նրան ընդունել են Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը, ով այդ ժամանակ ԱԳ նախարարի պաշտոնակատարն էր, և Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Ըստ «Կոմերսանտ»-ի՝ ռուս դիվանագետը հանդիպել է նաև Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանի հետ։

 «Մոսկվան փորձում է հաշտեցնել անհաշտ հակառակորդներին մաքոքային դիվանագիտության միջոցով, որպեսզի առաջին հերթին լուծի հումանիտար սուր ճգնաժամը, որում հայտնվել է Ղարաբաղը, որպեսզի սննդամթերքը, դեղորայքը և մնացած ամեն ինչ սկսեն մատակարարվել տարածաշրջան»,- գրում է ռուսական լրատվամիջոցը։

Հոդվածի հեղինակը նշում է, որ Խովաևի առաքելության հաջողությունը երաշխավորված չէ։ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները վատթարանում են ամեն օր, ամեն ասված բառով։

 «Հայաստանի և Ղարաբաղի հայերի համար Լաչինով տարածաշրջանի մատակարարումը առանցքային պահ է,- նշում է ռուսաստանցի անանուն պաշտոնյան «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում և ընդգծում. «Կարևոր է, որ Ղարաբաղում պահպանվի Ադրբեջանից անջատ կյանքը։ Իսկ Բաքվին անհրաժեշտ է դա «կասեցնել  և անցնել ներադրբեջանական երթուղով (Աղդամով) մատակարարումներին։ Դա կհեշտացնի ինտեգրումը, կզրկի Ստեփանակերտին իրեն պահելու հնարավորությունից։ Այս դեպքում ամեն ինչ կախված կլինի միայն Ադրբեջանից»։

Ըստ թերթի զրուցակցի՝ Մոսկվան փորձում է հայկական կողմին համոզել ընդունել Լավրովի սխեման, ըստ որի՝ «Աղդամի երթուղին բացվում է, իսկ մեկ օրից սկսում է աշխատել նաև Լաչինը»։

Ռուս պաշտոնյան նշել է, որ Ալիևի վարչակազմը կտրականապես մերժում է Ղարաբաղի հարցի միջազգայնացումը, քանի որ մտավախություն ունի, որ ամեն ինչ կվերադառնա նախապատերազմական տասնամյակներով դանդաղ ընթացող բանակցություններին։

«Սա պետք է Փաշինյանին, որպեսզի նա ասի՝ ես այս պատմությունը փոխանցեցի միջազգայնականներին և ողջ պատասխանատվությունն իմ վրայից գցեցի», - մեջբերում է թերթը զրուցակցի խոսքերը։

Վերջինս կրկնել է պաշտոնական Մոսկվայի այն պնդումը, թե արևմտյան երկրները փորձում են իրենց ձեռքը վերցնել հայ-ադրբեջանական գործընթացներում նախաձեռնությունը՝ առաջարկելով զուգահեռ ձևաչափեր, սակայն, նրա խոսքով, «չնայած բոլոր դժվարություններին, Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում շատ դրամատիկականացնելու կարիք չկա»։

«Առայժմ դիրքերն ամուր են։ Ռուսաստանը միակ երկիրն է, որի հետ Ադրբեջանը երկխոսություն կվարի։ Իսկ մեկ ուրիշի ներկայությունը Բաքուն չի պատրաստվում թույլ տալ։  Կանգնած է իր դիրքերում»,- «Կոմերսանտ»-ին ասել է աղբյուրը, որը ցանկացել է անանուն մնալ:

Փաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԿոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր