Թուրքիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի արևմտյան Քըրքլարելի նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, այս մասին «X» սոցիալական ցանցում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան։
Զոհվածները հանգստանալիս են եղել հանրահայտ բունգալո հյուրանոցներում, մասնավորապես, Դեմիրքոյ քաղաքի տարածքում։ Այս պահին որոնվում է մեկ տղամարդ։
Իր հերթին արդարադատության նախարար Յըլմազ Թունչը հայտնել է Դեմիրքոյում գտնվող բունգալո հյուրանոցի սեփականատիրոջ դեմ հետաքննություն սկսելու մասին։ Սեփականատիրոջը ձերբակալելու որոշում է կայացվել։ Հյուրանոցը կառուցվել է օրենքների խախտմամբ՝ առանց արտոնագրի։