Լրահոս
Կարևոր


Բաքուն ունի պլան «բ», եթե Հայաստանը հրաժարվի բացել «Զանգեզուրի միջանցքը»

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


«Զանգեզուրի միջանցքի» գործարկումը կարող է տարեկան 5-8 մլն տոննայով ավելացնել բեռնափոխադրումները Միջին միջանցքով։ Ինչպես տեղեկացրել է «Ինտերֆաքսը», այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ԱԶԵՐԹԱՋ գործակալության եւ «Մադյար Դեմոկրատա» հունգարական պարբերականի հարցազրույցում, Հունգարիա կատարած պաշտոնական այցի շրջանակում։

«Զանգեզուրի միջանցքը» Արեւելք-Արեւմուտք տրանսպորտային երթուղու տարրերից մեկն է։ Փորձագետները գնահատել են, որ Զանգեզուրի միջանցքը կարող է Միջին միջանցքին ավելացնել լրացուցիչ 5-8 մլն տոննա բեռնափոխադրումներ (տարեկան- ԻՖ)։ Սա մեծ օգուտ է ոչ միայն Ադրբեջանի եւ Հայաստանի, այլեւ այլ երկրների համար»,- ասել է Բայրամովը։ Նախարարը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը, այսինքն՝ անխոչընդոտ հաղորդակցությունն Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ, Ադրբեջանի, ՌԴ եւ Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մասն է (հայտարարության տեքստում «միջանցք» բառն օգտագործված չէ այս երթուղու վերաբերյալ- խմբ.)։ «Հաղորդակցությունների բացումը շատ կարեւոր է, քանի որ տրանսպորտային կապերը, առեւտուրը եւ այլն ոչ թե պարզապես օգուտ եւ շահույթ կբերեն կողմերին, այլ խաղաղության գործընթացը տարածաշրջանում կդարձնեն անշրջելի, քանի որ ամուր կկապեն երկրներն իրար հետ։ Միեւնույն ժամանակ, աշխարհաքաղաքական գործընթացները, որոնք տեղի են ունենում ոչ միայն մեր տարածաշրջանում, այլեւ նրա սահմաններից դուրս, թելադրում են մեզ նոր տրանսպորտային երթուղիների բացման անհրաժեշտությունը, որոնք կկապեն Արեւելքն ու Արեւմուտքը, մանավանդ եթե ուշադրության առնենք պատերազմն Ուկրաինայում»,- ընդգծել է նա։ Բայրամովի խոսքով՝ երթուղիների պահանջարկը մեծ է ինչպես Եվրամիության, այնպես էլ «Կենտրոնական Ասիայի եւ այնուհետեւ Արեւելքի պետությունների» կողմից։

«Այս իմաստով Միջին միջանցքի նշանակությունը, որը կանցնի Ադրբեջանի տարածքով, մեծ է։ Միայն անցած տարի բեռների հոսքը մեր երկրով ավելացել է 70 տոկոսով։ Պահանջարկը մեծ է»,- նշել է նա։ Բայրամովը հիշեցրել է, որ 2020թ. նոյեմբերի եւ 2021թ. հունվարի եռակողմ հայտարարությունների հիման վրա ստեղծվել է աշխատանքային խումբ Ադրբեջանի, ՌԴ եւ Հայաստանի փոխվարչապետերի մակարդակով։ Աշխատանքն այս ուղղությամբ շարունակվում է «մոտ երեք տարի»։ Միեւնույն ժամանակ, նախարարը նշել է, որ «Հայաստանը զբաղեցրել է ոչ կառուցողական դիրքորոշում «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցում։ «Մի ինչ-որ պահի զգացողություն է առաջանում, որ մենք մոտ ենք աշատանքն ավարտելուն, եւ հանկարծ վերջին պահին Հայաստանն անսպասելիորեն մի ինչ-որ նոր բան է առաջադրում, ինչը նորից գործընթացը փակուղի է մտցնում։ Սա կառուցողական չէ, ի հավելումն՝ դա նաեւ եռակողմ հայտարարության համապատասխան կետի խախտում է, որով Հայաստանը պարտավորվել է երաշխավորել բեռների, քաղաքացիների եւ տրանսպորտային միջոցների անխոչընդոտ տեղաշարժը։ Սա հայկական կողմից ոչ միայն կառուցողական չէ, այլեւ վնասում է իրեն։ Նա իրեն զրկում է օգուտից, չնայած բոլոր երկրներից հենց նա ունի իր տնտեսական դրությունը շտկելու եւ մեկուսացումից դուրս գալու անհրաժեշտություն»,- նշել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը։ Նա ընդգծել է, որ «Երեւանի նման մոտեցումը կարող է հանգեցնել այն բանին, որ այդ երկիրը բաց կթողնի եւս մեկ շահավետ հնարավորություն՝ շտելու սեփական տնտեսությունը, քանի որ «ճանապարհը կարող է պարզապես շրջանցել Հայաստանը»։ «Իսկ Ադրբեջանը կշարունակի աշխատանքն այս ուղղությամբ՝ նկատի ունենալով «բ» պլանը։ Եվ մեզ համար նախագիծը կիրականացվի անգամ առանց Հայաստանի մասնակցության, բայց այդ դեպքում նա (Հայաստանը- ԻՖ) պարզապես դուրս կմնա շահառուների թվից»,- ամփոփել է նախարարը։

Ինչպես նշել է աղբյուրը, Ադրբեջանը նախատեսում է 2024թ. ավարտել բոլոր աշխատանքներն իր տարածքում՝ «Զանգեզուրի միջանցքի» գործարկման համար։ Հիշեցնենք, որ Հայաստանը դեմ չէ տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը՝ պնդելով այն պետությունների իրավասությունը, որոնց տարածքով անցնելու են հաղորդակցությունները։

Փաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԿոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր