Գեղարքունիքի մարզում բախվել են Mercedes-ն ու «07»-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:50 սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 34 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 67-ամյա Ռուբեն Զ.-ի վարած ВАЗ 2107 մակնիշի և 74-ամյա Ալբերտ Խ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդներից Ռուբեն Զ.-ն տեղում մահացել է, իսկ Ալբերտ Խ.-ն և վերջինիս ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 38-ամյա Եվա Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն:
Վթարի մասին ոստիկանության Վարդենիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Ավելին՝ այստեղ