Ուկրաինայի նպատակներն այլևս չեն համընկնում նրա կողմնակիցների նպատակների հետ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինական հակամարտությունում Ուկրաինայի և նրա դաշնակիցների նպատակներն այլևս չեն համընկնում, և արևմտյան երկրները սկսել են կասկածել, որ Կիևը կիրականացնի իր ծրագրերը։ Նման կարծիք է հայտնել բրիտանական ռազմաօդային ուժերի պաշտոնաթող փոխմարշալ Շոն Բելը Sky News-ի համար հոդվածում։
Բելլը նշել է, որ Արևմուտքը վաղուց էր ընկալում Ռուսաստանը` որպես սպառնալիք իր շահերի համար, մինչդեռ Մոսկվան իր հերթին ԽՍՀՄ փլուզումից հետո ձգտում էր երկիրը դարձնել համաշխարհային տերություն:
Փորձագետի կարծիքով՝ ուկրաինական հակամարտությունը թուլացրել է Ռուսաստանի դիրքերը, և այն դադարել է վտանգ ներկայացնել Եվրոպայի համար։ Այսպիսով, հավաքական Արևմուտքը հասել է իր նպատակին ուկրաինական հակամարտությունում, այժմ արևմտյան երկրները պետք է զբաղվեն ներքին խնդիրներով, բայց Ուկրաինան դեռ ցանկանում է դուրս մղել ռուսական ուժերը։
«Դաժան իրականությունն այն է, որ Ուկրաինայի նպատակներն այլևս չեն համընկնում նրա կողմնակիցների նպատակների հետ», - ասել է Բելլը:
Փոխմարշալը հավելել է, որ դաշնակիցները հավատարիմ են Կիևի հակահարձակմանը աջակցելուն, սակայն թերահավատ են այն հարցում, թե արդյոք ուկրաինական իշխանությունների նպատակները Ռուսաստանի հետ հակամարտությունում հասանելի և ընդունելի կլինեն։
Սեպտեմբերի 8-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խնդրել էր արևմտյան երկրներին կործանիչներ տրամադրել Կիևին՝ ասելով, որ քանի դեռ Ռուսաստանի Դաշնությունը օդային գերակայություն ունի, հակահարձակումը ընթանալու է ընդհատումներով։