Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ 10-ամյա տղան բարձրացել էր տան տանիք և սպառնում էր իրեն ցած նետել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացիներից, որ Գյումրի քաղաքում սեփական տներից մեկի տանիք է բարձրացել 10-ամյա երեխան և սպառնում է ցած նետվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև «Գյումրու» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը։
Իրավապահներին ու բժիշկներին, ապա նրանց միացած քաղաքացիներին ու տղայի ծնողներին հաջողվել է համոզել, որպեսզի երեխան չդիմի ծայրահեղ այդ քայլին և երեխան այս պահին շտապօգնության ավտոմեքենայի մեջ հոգեբանական օգնություն է ստանում բժիշկների կողմից։
Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ տեղեկություններ չենք հրապարակում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։