Լաչինի միջանցքը պետք է վերաբացվի հիմա․ Բորել
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ինչպես արդեն հայտնել ենք, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ/ԵՄ հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելի հետ։
«Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ զրույցում ես կրկնեցի իմ մտահոգությունը Ղարաբաղի հայերի առջև ծառացած հումանիտար իրավիճակի վերաբերյալ։
Լաչինի միջանցքը պետք է վերաբացվի հիմա։ Այլ ճանապարհներ, օրինակ՝ Աղդամը, կարող են բացվել որպես լուծման մաս, բայց ոչ որպես այլընտրանք»,- X–ի իր միկրոբլոգում գրել է Բորելը՝ մանրամասներ ներկայացնելով Բայրամովի հետ իր հեռախոսազրույցից։