Բաքուն բողոքի նոտա է հղել Արգենտինային
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության դեսպան Մարի Անխելես Բելուշին կանչվել է ԱԳՆ:
Ինչպես ԱՊԱ-ին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից, հանդիպման ընթացքում Արգենտինայի դեսպանին ԱԳՆ բողոքի նոտա է հանձնվել այն կապակցությամբ, որ Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը կանխակալ կարծիքներ է հայտնել Ադրբեջանի դեմ սեպտեմբերի 10-ին Նյու Դելիում G20-ի գագաթնաժողովի ժամանակ։
Հիշեցնենք, որ Ալբերտո Ֆերնանդեսն իր խոսքում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը: