Սահմանին իրավիճակը լարված է. Նիկոլ Փաշինյան
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սահմանին լարված է, որովհետեւ Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին զորքերի որոշակի կուտկում ունի եւ նաեւ ԼՂ-ի շուրջ զորքերի որոշակի կուտակում ունի: Այն գնահատականները, որ տվել եմ կառավարության նիստում, չեն փոխվել: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հարցին, թե ինչպես ստացվեց, որ ՀՀ վարչապետը սահմանային լարվածության ֆոնին հեռախոսազրույցներ ունեցավ Իրանի, Վրաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայկի, ԱՄՆ-ի ղեկավարների հետ, սակայն զրույց չեղավ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի ղեկավարի հետ, Փաշինյանը պատասխանեց. «Իրականում առաջին զանգը հենց ՌԴ նախագահին է եղել, որովհետեւ վերջերս այս իրավիճակի հետ կապված խոսել եմ ՌԴ նախագահի հետ եւ մյուսների հետ չեմ խոսել: Ասեմ, որ այդ զանգերի իմաստն ու նպատակը նաեւ այն էր, որ այն գործընկերներին, որոնք մեծ հավանականությամբ որոշ նրբությունների տեղեկացված չեն, նրանց այդ տեղեկությունները փոխանցվեն, իսկ ՌԴ նախագահը այս իրավիճակի մասին մասին վստահաբար տեղեկացված է:
Ավելին՝ այստեղ