Արցախի հողը ողողված է մեր որդիների արյամբ, կանխե՛նք նրա կորուստը․ Գարիկ Գալեյանի ուղերձը՝ ՔԿՀ-ից
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, ուղերձ է հղել ՔԿՀ-ից․
«Պայքարի ու դիմադրելու կոչ եմ անում մեր բոլոր արժանապատիվ հայրենակիցներին՝ կանխելու Արցախի կորուստն ու Հայաստանի մասնատումը։ Արցախի հողը ողողված է մեր որդիների արյամբ, և մենք կյանքի գնով պաշտպանելու ենք մեր հերոս զավակների արյամբ պահած Արցախը և Հայաստանը»։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 6-ին կայացվել է Գ. Գալեյանին ձերբակալելու մասին որոշում: