Իրանը ծրագրում է Ռուսաստանին հրթիռներ մատակարարել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նյութի թարգմանությունը՝ Pressmedia.am-ի:
Իրանի իշխանությունները մտադիր են Ռուսաստանին հրթիռներ և հարակից սարքավորումներ մատակարարել՝ բացի կամիկաձե անօդաչու թռչող սարքերից, որոնք Թեհրանն արդեն վաճառում է Կրեմլին։
Այս մասին հայտարարել է Իսրայելի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Դեյվիդ Բարնեան՝ The Times of Israel-ին տված մեկնաբանությունում։
Մոսադի ղեկավարի խոսքով՝ խոսքը ինչպես կարճ, այնպես էլ մեծ հեռահարության հրթիռների մասին է։
Թեհրանն արդեն փորձել է նման զենք վաճառել Ռուսաստանին, սակայն գործարքը ձախողվել է։ Բարնեան այլ մանրամասներ չի հայտնել։
«Մենք մտավախություն ունենք, որ ռուսները՝ ի պատասխան իրանցիներին կտան այն, ինչ նրանց պակասում է, ժամանակակից զենք, որն անշուշտ կվտանգի մեր խաղաղությունը և գուցե նույնիսկ մեր գոյությունն այստեղ», - ընդգծել է Բարնեան:
Աղբյուր