Սևանա ճից դուրս է բերվել 212 հատ խեցգետնորսիչ, 165 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սեպտեմբերի 12-ին «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի կողմից իրականացված խիստ վերահսկողության միջոցառումների արդյունքում Չկալովկա բնակավայրի ափամերձ հատվածից լճից դուրս է բերվել և առգրավվել 212 ապօրինի խեցգետնաորսիչ, թվով 165 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ։
Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ Սևանա լճում թույլատրվում է միայն սիգի արդյունագործական որս` սահմանված ժամանակաշրջանում և միայն կնքված պայմանագրով թույլատրված չափաքանակներով, իսկ խեցգետնի որսի թույլատրելի չափաքանակները սահմանված չեն։
Լճից դուրս բերված որսագործիքները արգելված որսագործիքների ցանկում են։
Միջոցառումները շարունակվում են։