Գիշերն Ուկրաինան 11 անօդաչու և 10 թևավոր հրթիռ է արձակել Ղրիմի ուղղությամբ. ՌԴ ՊՆ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կիևը փորձել է անօդաչու թռչող սարքերով հարձակվել Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախների վրա. ՀՕՊ համակարգերը Ղրիմի երկնքում 11 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել։ Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
«Սեպտեմբերի 14-ին Մոսկվայի ժամանակով ժամը 05:30-ի սահմաններում Կիևի ռեժիմի կողմից ՌԴ տարածքում գտնվող օբյեկտների վրա ավիացիոն տիպի անօդաչու թռչող սարքով ահաբեկչություն իրականացնելու փորձը կասեցվել է, Ղրիմի օդային տարածքում ոչնչացվել է 11 անօդաչու թռչող սարք»,- հայտնել են գերատեսչությունից։
Սեպտեմբերի 13-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը 10 թևավոր հրթիռ են արձակել Սևաստոպոլում նավերի վերանորոգման գործարանի ուղղությամբ, որոնցից 7-ը որսացել են հակաօդային պաշտպանության համակարգերը։
Ավելին՝ այստեղ