Լրահոս
Կարևոր


Ես հասկանում եմ, որ Արցախը ձեզ համար սրբություն չէ, բայց կան ուժեր, որոնց համար Արցախը սրբություն է. թեժ բանավեճ քաղաքապետերի թեկնածուների միջեւ

Քաղաքականություն

Հ1-ի եթերում քաղաքապետերի թեկնածուների մասնակցությամբ բանավեճի ժամանակ այսօր հարց հնչեց, թե ընտրություններին մասնակից ուժերը հետընտրական փուլում որ ուժի հետ կբացառեն կոալիցիան, ում հետ հավանական կհամարեն համագործակցությունը:

Երբ «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը հիշեցրեց, որ արդեն հայտարարել են, որ ՔՊ-ի հետ համագործակցության որեւէ աղերս կամ եզր չունեն, «Լուսավոր Հայաստանի» թեկնածու Դավիթ Խաժակյանը հիշեցրեց Թանդիլյանի «անցյալը». «Բաներ են հնչում, որ իմ քաղաքական հիշողության մեջ չի տեղավորվում: «Իմ քայլը» դաշինքը բաղկացած է երկու քաղաքական ուժերից՝ «Քաղաքացիական պայմանագրից» եւ «Առաքելություն» կուսակցությունից, յուրաքանչյուր ձախողման համար երկու ուժն էլ պատասխանատու են: Հիմա մեզ հետ է նաեւ վերանվանված «Առաքելություն» կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանը: Ունեցել եք մասնակցություն, եկել ու ասում են՝ բացառում ենք, սա սխալ է արվել: Ես ուզում եմ հասկանալ՝ խուսափո՞ւմ եք ձեր մաս պատասխանատվությունից»:

Մանե Թանդիլյանը շտապեց ուղղել Խաժակյանին. «Նախ սխալվում եք, չի վերանվանվել, մենք հիմնադրել ենք միասին «Ապրելու երկիր» կուսակցությունը որպես համահիմնադիր: Այն իրավիճակը, որ կար պատերազմից առաջ ու հետո, դուք, ըստ երեւույթին, դրա մեղավորներին ու պատասխանատուներին խառնում եք, դուք պատկերացում անգամ չունեք, թե ով է այլեւս 2020 թվականի պատերազմի արդյունքների պատասխանատուն»:

«Իսկ դրանից հետո ձեր գործընկերը նախարար չդարձա՞վ»,- հարցրեց Խաժակյանը:

«Դուք դրանից հետո եք համագործակցել ՔՊ-ի հետ, ինչը ձեզ պատիվ չի բերում»,- պատասխանեց Թանդիլյանը:

«Իսկ սոցապ նախարար ո՞վ դարձավ, տիկին Թանդիլյան»,- շարունակեց Խաժակյանը:

«Որովհետեւ Արցախի հարցը դուք նորից խառնում եք: Ես հասկանում եմ, որ Արցախը ձեզ համար սրբություն չէ, բայց կան ուժեր, որոնց համար Արցախը սրբություն է …Այո՛, ես գնացել եմ Արցախ, ստանձնել եմ սոցապ նախարարի պաշտոնը»:

Թանդիլյանի խոսքը կիսատ մնաց, որովհետեւ բանավեճի մյուս թեկնածուները դժգոհեցին, որ բանավեճի համար նախատեսված յոթ րոպեն, կարծես թե, երկու թեկնածուի վեճի համար է օգտագործվում:

ՔՊ-ի թեկնածուն՝ Տիգրան Ավինյանն էլ նկատեց, որ Թանդիլյանին Խաժակյանը բերեց ՔՊ-ի դաշտ, բայց նրանք երկուսն էլ կուսակից են եղել նույն կուսակցությունից՝ «Լուսավոր Հայաստանի» անդամներ:

Խաժակյանն էլ նկատեց, որ քաղաքական պատասխանատվության հարց է:

ՀԱՍԱԿ-ի թեկնածու Արման Ղուկասյանն էլ նկատեց,որ բոլորը խոսում են, թե երեւանցին պետք է ընտրի իշխանություն ընդդիմությունից, բայց բոլոր բանավիճողներն էլ իշխանության հետ աշխատել են, բոլորն էլ կիսում են պատասխանատվություն. «Պարոն Խաժակյան, Էդմոն Մարուքյանը հենց հիմա հատուկ հանձնարարություններով դեսպան է, ուզում եմ հասկանալ՝ ո՞ւմ եք ուզում մոլորեցնել: Մի քանի իրական ընդդիմադիր ուժեր կան այստեղ, մնացածդ կարող եք չվիճել, սաղդ էլ քաղաքական մի ընտանիքից եք»:

Տիգրան Ավինյանն էլ նկատեց, որ երեւանցիներին այս հարցերը ամենավերջին հուզող հարցերից են:

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության թեկնածու Սուրեն Պետրոսյանը շարունակեց՝ ասելով, թե եթե նպատակ չունեն այս խոսակցությունները սարքել ԵԼՔ խմբակցության ներքին խոհանոցային խնդիրների վերհանման ու պարզաբանման հարթակ, ապա պետք է ավելի առարկայական խնդիրներին անդրադառնան:

Մանե Թանդիլյանն էլ հավելեց, որ երեւանցիները պետք է հետեւեն իրական փաստերին , այն է 2021 թվականից «Ապրելու երկիրը» այն ուժն է, որը իշխանազրկել է ՔՊ-ին բազմաթիվ համայնքներում: Ըստ նրա՝ երեք համայնքում ստանձնել են կառավարում եւ որեւէ տեղ ՔՊ-ն չի վերարտադրվել իրենց մասնակցության հետեւանքով:

Տիգրան Ավինյանն էլ հետաքրքրվեց. « Այդ որ ասում եք բազմաթիվ, ուզում եմ այդ համայնքները նշեք, բազմաթիվն ու երեքն այդքան էլ իրար չեն բռնում»:

« Ձեր վարչական ռեսուրսների կիրառման պարագայում երեքը շատ է , քիչ չէ, թե դուք ինչ եք անում ընտրությունների ժամանակ»,- հակադարձեց Թանդիլյանը: «Այ ես կուզեի՝ կիսվեք»,- հակադարձեց Ավինյանը:

«Ճանապարհները փակել էիք ոստիկաններով, որ «Ապրելու երկրի» անդամները չմասնակցեին Ալավերդու քաղաքապետի ընտրություններին, մենք բացել ենք տվել, ձեզ ինչ է թվում մեզ էդքան հե՞շտ է խանգարել:Մինչեւ այսօր չեք կարողանում Տաթեւ համայնքում մարսել մի ձայնով մեր հաղթանակը ու դեռ դատի եք տալիս»,- թվարկեց Թանդիլյանը:

Ավինյանն էլ ասաց, որ 2018-ի հեղափոխությունն է այդ հնարավորությունը իրենց համար ստեղծել որ կարողանան ժողովրդավարական ճանապարհով ընտրվել տարբեր համայնքներում:

«Իսկ ձեզ համար անչափ վարչական ռեսուրսներն կիրառելու հնարավորություն»,- հավելեց Թանդիլյանը:

Քաղաքապետի ընտրություններին մասնակցող 14 քաղաքական ուժից բանավեճին մասնակցում է 12-ուժի քաղաքապետի թեկնածու: Բանավեճի մասնակցությունից հրաժարվել են «Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածու Հայկ Մարությանն ու «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու Անդրանիկ Թեւանյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԽայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԵրկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը