Սեպտեմբերի 16-ին ԼՂ-ից Հայաստան է մեկնել 80 մարդ․ ՌԴ խաղաղապահ առաքելություն
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակիչները (հայկական և արտասահմանյան բուհերի ուսանողներ, ինչպես նաև մասնագետներ և աշխատողներ, որոնք Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով կորցրել են աշխատանքն ու մշտական բնակության վայրը) դիմել են ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի քաղաքացիների ընդունելության կետ՝ մշտական բնակության վայր վերադառնալու համար։ Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ խաղաղապահ առաքելությունը։
Խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները կազմակերպել են մարդկանց տեղափոխումը, անվտանգ ուղեկցումը Լաչինի միջանցքով՝ ադրբեջանական սահմանային հսկողության անցակետով, օգնել են բարձել և տեղափոխել գույքը, ապահովել հարմարավետ ավտոբուսներով նրանց տեղաշարժը։