Ժամը 14։00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 13,92 տոկոսը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ժամը 14։00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին Երևան համայնքի 824. 250 հազար ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 114 հազար 759 ընտրող, որը կազմում է 13.92 տոկոս։
Տվյալները ԿԸՀ-ում ներկայացրեց ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը։
Աջափնյակ-11,477 մարդ, կամ 13,83%
Ավան- 6,114մարդ, կամ 15,66%
Արաբկիր- 14,192մարդ, կամ 15,01%
Դավթաշեն- 5,228 մարդ, կամ 15,61%
Էրեբունի 10,552 մարդ, կամ 11,83%
Կենտրոն- 13,638մարդ, կամ 14,37%
Մալաթիա-Սեբաստիա 13,587 մարդ, կամ 12,78%
Նոր Նորք- 14,181մարդ, կամ 14,55%
Նորք Մարաշ- 1,694մարդ, կամ 15,88%
Նուբարաշեն- 1,014 մարդ, կամ 12,57%
Շենգավիթ- 14,622 մարդ, կամ 13,2%
Քանաքեռ Զեյթուն- 8,460մարդ, 14,91%:
Համեմատության համար նշենք, որ 2018 թ. սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրություններին ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ցուցանիշը 23.72 տոկոս էր։
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրողների ակտիվության վերաբերյալ նոր տվյալներ կհաղորդի ժամը 18.00-ին։ Սա կլինի ընտրողների մասնակցությունը տեղական ժամանակով ժամը 17.00-ին, այսինքն՝ քվեարկության ավարտից 3 ժամ առաջ։