ԿԸՀ-ի պարզաբանումը՝ «Քվեաթերթիկ 2-ի» վերաբերյալ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Քաղաքացիներն այսօր 2/24 ընտրատեղամասում նկատել են, որ հանձնաժողովի անդամներiց մեկի դիմաց փակցված է եղել «Քվեաթերթիկ 2» գրությամբ թուղթ։ Հիշեցնենք, որ 2-րդ համարի քվեաթերթիկը ՔՊ-ի քվեաթերթիկն է։
ԿԸՀ-ից խնդրեցինք պարզաբանել, թե ինչպե՞ս է այդպես ստացվել, որ ՔՊ-ի քվեաթերթիկի համարը գրվել է հանձնաժողովի անդամի դիմաց։ ԿԸՀ-ից պատասխանեցին, որ առավոտյան, երբ աշխատանքները բաշխելիս են եղել, ցուցակներն ու քվեաթերթիկի ստացման կետերը բաժանել են 2 մասի, այսինքն՝ բացի «Քվեաթերթիկ 2-ից» կա նաև սեղան «Քվեաթերթիկ 1», «ցուցակ 1» և «ցուցակ 2» պայմանական անվանումներով, և դա քարոզչության համար չի արվել։
Դիտարկմանը, որ քվեարկողի վրա դա կարող է քարոզչական ազդեցություն ունենալ, երբ նա ստանում է քվեաթերթիկն ու տեսնում, որ գրված է «քվեաթերթիկ 2», ԿԸՀ-ից պատասխանեցին, որ իրենց դիրքորոշմամբ դա քարոզչություն ընկալվել չի կարող: