Մարդասիրական կոնսենսուսը ԿԽՄԿ-ին թույլ է տվել հումանիտար օգնություն առաքել Լեռնային Ղարաբաղ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարդասիրական կոնսենսուս գտնելու հարցում որոշումներ կայացնողների համառ դիվանագիտական ջանքերի արդյունքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) երկուշաբթի Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով ցորենի ալյուրի և առաջին անհրաժեշտության բժշկական պարագաների բեռներ է առաքել կարիքավոր մարդկանց: Այդ մասին ասվում է կազմակերպության տարածած հաղորդագրությունում:
«Մենք ուրախ ենք, որ մարդասիրական օգնության կարիք ունեցող շատ մարդիկ վերջապես կստանան անհրաժեշտ աջակցությունն առաջիկա օրերին»,- ասել է ԿԽՄԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Արիան Բաուերը: «Առողջապահական կառույցները չունեն դեղորայք։ Մարդիկ ժամերով հերթ են կանգնում հացի համար։ Նրանք շտապ մշտական օգնության կարիք ունեն՝ կանոնավոր մարդասիրական առաքումների միջոցով։ Կոնսենսուսը թույլ տվեց մեր թիմերին վերսկսել կյանք փրկելու այս աշխատանքը»:
Ավելին՝ այստեղ