Լրահոս
Կարևոր


Ադրբեջանական «Յաշմայի» հրամկազմը հիմնականում ոչնչացվել էր, ջոկատը կորցրել էր իր կազմի 60 տոկոսը և դարձել անմարտունակ

Հասարակություն

Քառօրյայի հաղթանակը դասալիքների ճիրաններում

Այն, որ Ադրբեջանը բավականին երկար և լրջորեն էր նախապատրաստվել Քառօրյա պատերազմին՝ անկասկած է։ 94-ի զինադադադարից հետո, թերևս, թշնամու կողմից իրականացրած ամենալայնածավալ հարձակումն էր, որում ընդգրկված էր Ադրբեջանի ռազմական ներուժի մոտ 20 տոկոսը, էլիտար զորամիավորումները, նաև՝ թուրքական հետախուզությունը։ Պատերազմում, այո՛, լինում են նաև նաև կորուստներ, որոնք չեն կարող ստվերել անվիճելի հաղթանակը։ Միայն թշնամիդ կարող է փորձել իր պարտությունը որպես հաղթանակ ներկայացնել։ Բայց միայն թշնամի՞դ.... Պարզվում է ՝ ո՛չ։ Նաև կարող է զինվորիդ կյանքի գնով ձեռք բերած հաղթանակը փորձել պարտություն ներկայացնել քո իսկ պետության իշխանությունը՝ քաղաքական օրապահիկ շահերից ելնելով։ Թշնամին ծրագրել էր պատերազմի արդյունքում Շուշիի վարչական շենքին ծածանել Ադրբեջանի դրոշը, ետ վերադարձնել ազատագրված առնվազն երկու շրջան։ Բայց Երևանի սրտում մեծացած հերոսը նռնակը նետելուց և զոհվելուց վայրկաններ առաջ որոտաց՝ դիրքերը հանձնողի մերը... Իսկ ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանն էլ չենթարկվեց Ուրֆանյանի հրամանին, մնաց հրամանատարի կողքին և նրա հետ միասին զոհվելով՝ կանխեց թշնամու հետագա առաջխաղացումը։ Մեր զինվորը թշնամուն ստիպեց մեկնել Մոսկվա՝ խաղաղություն մուրալու։ Բայց Ռոբերտ Աբաջյանը չեր կարող այդ պահին կանխատեսել, որ կգտնվի դիրքերից ճողոպրածների մի խումբ, ով իշխանությունը զավթելու համար կարող է հորինել կեղծ պապիկի, որպեսզի իր անունից ողջունի հեղաշրջումը... Ռոբերտը, Քյարամը, Ադամը, Ուրֆանյանն ու մյուս հերոսները չէին կարող նաև ենթադրել, որ ԱԺ պատահականորեն հայտնված դասալիքները կարող են ձևավորել հանձնաժողով, ովքեր իրենց՝ մահ իմացիալի գնով կռած հաղթանակը կփորձեն նսեմացնել, որ ընտանեկան կապալի ներկայացուցիչը կարող է հայտարարել՝ մեր երիտասարդները զոհվել են հանուն ոչնչի...

Պատերազմող պետությունում ամենաանհեթեթ պատճառներով ու ամենաստոր ձևերով փաստաթղթերը կեղծած դասալիքների կողմից ձևավորված նման հանձնաժողովի ստեղծումն ու հրապարակային գործունեությունը ինքնին վտանգավոր էր։ Այսօր արդեն այդ հանձնաժողովից ռազմական և պետական գաղտնիքների արտահոսք է տեղի ունենում, ինչը ձեռնտու է մեր թշնամիներին։ Ողջունում եմ Յուրի Խաչատուրովի կեցվածքը, ով գիտակցելով հանդերձ, որ շահարկվելու է իր կողմից հանձնաժողովի հրավերի մերժումը, բացահայտ արհամարեց հրավերի առաջարկը, համոզված լինելով, որ այդ հանձնաժովի ստեղծումը բոլորովին այլ նպատակ է հետապնդում։ Այն ստեղծվեց Նիկոլ Փաշինյանի հրահանգով և պետք էր ապացուցեր ընդդիմադիր դիրքերից ԱԺ-ում և հրապարակային այլ հարթակներում Քառօրյային Նիկոլի և իր թիմակիցների կողմից տրված գնահատականները, որ՝ մենք պարտվեցինք, որովհետև մեր զինվորը սոված էր, որովհետև մեր զինվորը չուներ փամփուշտ և բահով էր կռվում թշնամու դեմ, որովհետև դիզվառելիքը ծախել էին և փոխարենը տանկերի բաքերում ջուր էին լցրել, որովհետև մեր ղեկավարությունը պարտության շուրջ նախապես պայմանավորվածություններ ուներ, որովհետև Ռուսաստանը օգնել է Ադրբեջանին ու իր մասնակցությունն է ունեցել պատերազմական գործողություններում , որովհետև...և այլ անհեթեթություններ ու զրպարտություններ։
Ա՛յո, Ադրբեջանը երկարատև ու լուրջ էր նախապատրաստվել պատերազմին։ Հարձակման ընթացքում նա օգտագործեց ամենաժամանակակից զինատեսակների մի ամբողջ տեսականի՝ համազարկային կրակի հեռահար ռեակտիվ համակարգեր, իսրայելական արտադրության գրոհային և հետախուզական անօդաչու թռչող սարքեր(ԱԹՍ), հակատանկային կառավարվող հռթիռներ, հարվածային ուղղաթիռներ և այլ զինատեսակներ։ Այս ամենի մասին առավել հիմնավոր տեղեկացանք, երբ Քառօրյայի ավարտից մի քանի օր հետո ԱԺ-ի պատվիրակությամբ եղանք Արցախում, այցելեցինք դիրքեր, հանդիպեցինք մարտական գործողությունների ներկայացուցիչներին ու ռազմական փորձագետներին։ Ռազմական ներուժի այսպիսի ընդգրկմամբ թշնամու հարձակմումը մեր բանակը կարողացավ չեզոքացնել և բլից-կրիկը ավարտել հաղթանակով։ Հաղթեց, որովհետև Ռոբերտը, Քյարամը, Ադամը, Ուրֆանյանը և մյուս հերոսները չէին ամաչել իրենց ազգի և պետության կենսագրությունից, սնվել էին իրենց նախնիների անցյալից և չէին դատապարտել ու նզովել նրանց, ինչպես բանակից փախած և իր նախնիների պահվածքից ամոթախեղդ եղած, նույնիսկ պետության անվտանգությանը թիկունքից հարվածելու գնով իշխանությունը զավթած այսօրվա Գերագույն Գլխավորը...

Հանձնաժողովի առաջիկա հաշվետվության տրամադրությունները արդեն շոշոփելի են. հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ ադրբեջանական «Յաշմա» էլիտար հատուկ ջոկատը Քառօրյայի ընթացքում լուրջ հաջողությունների է հասել։ Եվ սա այն դեպքում, երբ, ինչպես նշում են ի պաշտոնե պատերազմական գործողությունների ամբողջ խոհանոցին խորությամբ տիրապետող Արցախի ղեկավարության ներկայացուցիչներն ու ադրբեջանական որոշ աղբյուրներ, որ «Յաշմայի» հրամկազմը հիմնականում ոչնչացվել է, ջոկատը կորցրել է իր կազմի 60 տոկոսը և դարձել անմարտունակ։ Հանձնաժողովի նախագահի նման գնահատականը անգնահատելի նվեր էր թշնամուն՝ այսօր արդեն «հայկական աղբյուրները» վկայակոչելով է Ադրբեջանի ղեկավարութունը Քառօրյան ներկայացնում որպես ադրբեջանական կողմի հաղթանակ։

Անկեղծ ասած, օր առաջ սպասում եմ այդ տխրահրչակ հանձնաժողովի հաշվետվությանը։ Այն, որ խեղաթյուրելով փաստերը, ինչպես «Յաշմայի» դեպքում, պետք է փորձեն նսեմացնել մեր բանակի հաղթանակը՝ արդեն իսկ ակնհայտ է։ Չեմ բացառում նաև հանձնաժողովի հրավերին ընդառաջած Հայաստանի և Արցախի նախկին ղեկավարների խոսքն ընտրողաբար օգտագործելով, փորձեն հենց նրանց՝ նախկին ղեկավարությանը մեկ անգամ ևս հարվածել. ի վերջո, հենց այս նպատակն էր հետապնդում նման հանձնաժողովի ստեղծումը։ Բայց ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե հանձնաժողովն ինչ գնահատական կտա ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Ռուսաստանի գիտությամբ և համաձայնությամբ է եղել ադրբեջանական կողմի հարձակումը։ Կապանի ասուլիսում Նիկոլը չպատասխանեց այդ թեմային վերաբերող հարցին՝ հայտարարարելով, որ ինքը խոսել է ռուս գործընկերների հետ, ինչը որևէ կապ չուներ լրագրողի հարցադրման հետ։ Ավելի զավեշուալի էր հանձնաժողովի նախագահի պատասխանը նույնաբովանդակ հարցադրմանը. թե բա՝ Նիկոլն այդ հայտարարությունն արել է ընդդիմություն եղած ժամանակ... Այսիսինքն, կարելի է ընդդիմադիր կարգավիճակում ամենավերջին ստորություններով ու ստերով վարկաբեկել բանակն ու օրվա քաղաքական ղեկավարությունը, դրսի գրանտատուների տրամադրությունները շահելու համար հակառուսական կեղծ տեղեկություններ տարածել՝ դրանով իսկ թիկունքից հարվածել պետության անվտանգությանը, հեղաշրջման ճանապարհով զավթել իշխանությունը և այսօր լկտիաբար արդարանա՞լ...
Հասկանում ե՞ս Հայաստանի հպարտ քաղաքացի, թե ինչ տեսակի հետ գործ ունես....

Բայց, եթե նրանք լրագրողի հետ անկեղծ լինեին, պետք է ընդամենը խոստովանեին, որ Նիկոլը ներողություն է խնդրել ռուսական կողմից այդ հայտարարության համար։ ԵԱՏՄ-ի նիստին այս փաստը բավականին անկաշկանդ օգտագործեց Բելոռուսի նախագահ Ա.Լուկաշենկոն՝ արհամարհական տոնով Հայաստանի վարչապետին հրապարակավ հիշեցնելով, որ Վլադիմիր Պուտինի հետ խոսելիս նա լեզուն համապատասխան տեղն է տանում... Չգիտեմ, համաշխարհայն պրակտիկայում կա նման նախադեպ, որ որևէ պետության ղեկավար անպատասխան է թողնում մեկ այլ պետության ղեկավարի կողմից իրեն ուղղված հրապարակային կոշտ հայոյանքը, բայց իր պետության ներսում ամենօրյա ռեժիմով հոխորտում՝ իր քաղաքացիներին ասֆալտին փռելու, պատերով տալու, թաթիկները կտրելու, իսկ մոլորակին ծնկի բերած կորոնավիրուսին էլ՝ տնական օղիով ոչնչացնելու սպառնալիքով։

Սպասենք հանձնաժողովի զեկույցին։ Ինչպես դասականը կասեր՝ սպասման հիվանդ եմ...

Շարունակելի

ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյան

«Ձայների փոշիացման» թեզը կեղծ չէ. անցողիկ շեմը չհաղթարող ուժերը, այո՛, փոշիացնում են ձայներըՔրեական ոստիկանները զենքի գործադրմամբ խուլիգանության և զենք-զինամթերք ապօրինի պահելու մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերելՖրանսիան այլ տարածաշրջաններում ռազմական բազաներ տեղակայելու մտադրություն չունի. ՄակրոնՄենք այլևս սխալվելու իրավունք չունենք. «Ուժեղ Հայաստան»Իրանի շուրջ ճգնաժամը հարվածել է Գերմանիայի տնտեսությանը․ երկրում գնաճը կրկին աճում էԱՄԷ-ն սկսել է գաղտնի հարվածներ հասցնել Իրանին․ The Wall Street JournalԻնչքան հարուստ է մեր հայրենիքը՝ այնքան մեր եղբայրները չեն լքում այն․ Նարեկ ԿարապետյանԿրասնոդարի երկրամասում դեռահասը կրակ է բացել դպրոցում. տուժել է երկու աշակերտՈւզում եմ, որ մենք բոլորս Բերդի օրինակով ամբողջ Հայաստանին վարակենք, ու Հայաստանը լինի հայկական. Նարեկ ԿարապետյանՔննարկում պատգամավորի թեկնածու Գևորգ Գորգիսյանի հետ. Էդմոն ՄարուքյանՔիմ Քարդաշյանը և նրա դուստր Նորթ Ուեսթը ցուցադրել են իրենց համապատասխան ադամանդե գրիլզները 300․000 ադրբեջանցի Հայաստանու՞մ, թե՞ 300 հազար աշխատատեղ հայերի համար. «Ուժեղ Հայաստան»Սա նշան է. Ռոբերտ ՔոչարյանԴեմբելեն՝ Ֆրանսիայի առաջնության լավագույն խաղացող «Պայքարը Հայ Առաքելական եկեղեցու դեմ ոչնչացնում է ցանկացած իշխանության լեգիտիմությունը»․ Արման ՎարդանյանԻնչքան հարուստ է մեր հայրենիքը՝ այնքան մեր եղբայրները չեն լքում այն. «Ուժեղ Հայաստան»Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Շիո III-ը բազմել է պատրիարքական գահին Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակումը մեծ ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության և էներգետիկ անվտանգnւթյան վրա. Ֆիդան«Ուժեղ Հայաստան» կուսակցության ուղիղ եթերը քարոզարշավիցԻրանը հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը. Փեզեշքիան Իսրայելը ապրիլի 8-ից ի վեր Լիբանանում hարվածել է Հեզբnլլահի 1,100 թիրախի Չե՛նք կարող երրորդ անգամ նույն կործանարար սխալը կրկնել․ Ավետիք ՉալաբյանՍամվել Կարապետյանի կոչը Փաշինյանի աջակիցներին․ «Միացե՛ք փոփոխությանը»Բաքվի պահեստներից մեկում խnշոր hրդեհ է բռնկվել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Երևանի Շենգավիթ վարչական շրջանում քաղաքացիների հետ մասնակցում է միասնական քայլերթիԳիտեի՞ք, որ Ուժեղ Հայաստանը մասնակցելու է ընտրություններին. հարցում Ապարանում Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք. Հարցում Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումը ՇենգավիթումԸստ Փաշինյանի, եթե քաղաքացին աղքատ է, դա իր խնդիրն է. հարցում Մասիսում Նոյեմբերյանում ջերմ դիմավորում են Նարեկ ԿարապետյանինՈՒժեղ Հայաստանի ՈՒժեղ Նոյեմբերյան. Փոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ ԿարապետյանՆերքին գործերի նախարարի գլխին մութ ամպեր են կուտակվումԷլ ցանցերի զավթեցին Կարապետյանից, որ ի՞նչ անեն. Հարցում Ռուսաստանը ակնարկում է ատոմակայանի մասին Փաշինյանը ցնցումների մեջ է կաթողիկոսի այցից Սա պարզապես քաղաքական ընտրություն չէ․ սա Հայաստանի գոյության հանրաքվեն է․ Արմեն ՄանվելյանՄեր երեխաները մեծանալու են ուժեղ Հայաստանում. Ուժեղ ՀայաստանՀատիսի գագաթն այս անգամ հյուրընկալել էր Աշտարակ համայնքի Սասունիկ գյուղի բնակիչներին. տեսանյութUcom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի Ֆասթ Բանկը «Music Through Centuries» հայ-ավստրիական մշակութային միջոցառման գլխավոր գործընկերն է Քարոզարշավ օր 4-րդ. ՈՒժեղ Զորական. փոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ ԿարապետյանՈ՞նց է նախարարը խոսում երեխաների իրավունքներից այն դեպքում, երբ մանկապղծnւթյան դեպք էր կոծկվում. Էդմոն ՄարուքյանԲագրատաշենը փոփոխություն է ուզում. Ուժեղ ՀայաստանՄշակել ենք թիրախային խմբերի համար հստակ մեխանիզմներ` ինչպես կարելի է բարձրացնել աշխատավարձերը. մի մասը աշխատավարձի տեսքով, մյուսը` դիվիդենդների․ Նաիրի Սարգսյան Արևային էներգիան անհավանական արագությամբ դուրս է մղում ածուխը, գազը և միջուկային էներգիան ԶՊՄԿ-ն բացել է դռները աշակերտների առաջ․ այցելություն բաց հանք և ֆաբրիկա | Past.am Պատրաստվե՜ք լավ փոփոխությունների. Հրաչյա Ռոստոմյան «Ուժեղ Հայաստանը» զորեղ Զորականում էՏիկին նախարար, ո՞նց կարելի է պետական բյուջեում տուգանք պլանավորել. Մարուքյան Ինչու է Բաքուն արդեն տոնում հաղթանակը. Հայաստանի ժողովրդի ճակատագրական ընտրությունը. Սուրենյանց