Քննարկվել է ՀՀ-ի և Օմանի միջև առևտրատնտեսական կապերի զարգացման հնարավորությունը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Աշխատանքային այցով Մասկատում գտնվող Օմանում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը (նստավայրը՝ Կահիրե) սեպտեմբերի 17-ին հանդիպում է ունեցել Օմանի առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ, շեյխ Ֆայսալ Բին Աբդուլլահ Ալ-Ռավասի հետ։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Օմանի միջև առևտրատնտեսական կապերի զարգացման հնարավորությունները՝ այս հարցում կարևորելով երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատների միջև համագործակցության խորացումը։
Կողմերի միջև նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ մոտ ապագայում օմանական պատվիրակության Հայաստան այց կազմակերպելու և Երևանում հայ-օմանական գործարար համաժողով անցկացնելու վերաբերյալ։
Միաժամանակ, երկուստեք պատրաստակամություն է հայտնվել համատեղ ջանքեր գործադրել՝ երկու պետությունների միջև փոխադարձ ներդրումների խրախուսման, ինչպես նաև զբոսաշրջային ոլորտում համագործակցության զարգացման ուղղությամբ։