ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ այսօր ժամը 12:00-ից, ռուս խաղաղապահները շփման գծի ողջ երկայնքով արձանագրել են ադրբեջանական կողմից հրադադարի բազմաթիվ խախտումներ:
«Ռուս խաղաղապահները կազմակերպել են Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության տարհանումը ամենավտանգավոր շրջաններից և բուժօգնություն ցուցաբերել տուժած քաղաքացիներին։
Օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախումբ է տարհանվել 469 մարդ, այդ թվում՝ 185 երեխա։ Հատուկ նշանակության բուժկետի բուժաշխատողները օգնություն են ցուցաբերել 9 վիրավոր քաղաքացու, այդ թվում՝ 4 երեխայի։
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հակամարտող կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը, միջոցներ ձեռնարկել իրավիճակը դեէսկալացնելու և բանակցային գործընթացը շարունակելու համար»,– ասված է հայտարարության մեջ։