Արցախի 6 համայնքների բնակիչներին տարհանել են
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արցախի 6 համայնքների քաղաքացիական բնակչությանը տարհանել են։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Ըստ Ստեփանյանի` տարհանվել են Խրամորթ, Խնապատ, Սառնաղբյուր, Նախիջևանիկ, Մաճկալաշեն, Ճանկաթաղ համայնքների բնակիչները։