Պուտինի նոր հայտարարությունը Արցախի վերաբերյալ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության լուծումը կկարողանան տեղափոխել խաղաղ հուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ հանդիպմանը նա նշել է, որ ռուս խաղաղապահների հիմնական բազայում կա ավելի քան 2000 խաղաղ բնակիչ, որոնցից ավելի քան հազարը երեխաներ են։ «Մենք շատ սերտ կապի մեջ ենք հակամարտության բոլոր կողմերի և Երևանի, Ստեփանակերտի և Բաքվի իշխանությունների հետ: Հուսով եմ, որ մենք կկարողանանք հասնել դեէսկալացիայի և այս խնդրի լուծումը տեղափոխել խաղաղ հուն»,- ընդգծել է ՌԴ նախագահը։