Մարտարկերտցիները որոշել են, որ չեն հանձնվելու՝ կռվելու են մինչև վերջ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարտարկերտցիները որոշել են, որ չեն հանձնվելու՝ կռվելու են մինչև վերջ։ «Հրապարակի» հետ զրույցում ասաց ազատամարտիկ, չարեքթարցի Աշոտ Սևյանը։ Նա տեղեկացրեց, որ մեկ ժամ առաջ է կապ հաստատել Մարտակերտ՝ բնակիչների որոշումը հստակ է, վերջիններս չեն պատրաստվում հանձնվել թշնամու ողորմածությանը։ Մարտակերտում են հաստատվել նաև Հաթերքից նահանջի դիմած ազատամարտիկները։
«Մեր Չարեքթարի պոստերը պահող բոլոր տղաները զոհվել են, ով տեղում չի մահացել՝ արնահոսելուց է մահացել, որովհետև տարրական բժշկական պարագաներ չկան, մեքենաներ չկան, որ կարողանան վիրավորներին հասցնել հիվանդանոց։ Արնաքամ եղող մարտական ընկերներին օգնելու համար առանց հաշվի առնելու արյան տարբեր կարգերը՝ իրար արյուն են ներարկում, որ գոնե այդպես մի քիչ երկարացնեն․․․»,-ասաց Սևյանը։
Ավելին՝ այստեղ