Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն խստորեն դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ։
Բնօրինակ հայտարարության մեջ կազմակերպության գլխավոր քարտուղարը «խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկլավում սկսված ռազմական գործողությունը» և կոչ է անում անհապաղ դադարեցնել այդ հարձակումը։
Նա իր ամենաանկեղծ ցավակցությունն ու համերաշխությունն է հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքներին։
Մուշիկիվաբոն ընդգծում է հրադադարի պահպանման կարևորությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության և Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման։