Ավելի քան 10 հազար մարդ այս պահին տեղահանվել է իրենց հայրենի համայնքներից. ԱՀ ՄԻՊ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ավելի քան 10 հազար մարդ այս պահին տեղահանվել է իրենց հայրենի համայնքներից և ստիպված են ապաստան գտնել Արցախի այլ բնակավայրերում, որտեղ նրանց համար կարող է հարաբերական անվտանգություն ապահովվել: Այս մասին հայտարարել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
«Նրանց թվում կան կանայք, երեխաներ և ծերեր, որոնցից շատերն իրենց կյանքի ընթացքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստիպված են եղել մի քանի անգամ տեղահանվել: Նրանք չունեն պատշաճ սնունդ, դեղամիջոցներ և հիգիենայի պարագաներ: Սա ազգային աղետ է, և մարդու հիմնարար իրավունքների խախտում»,- գրել է նա: