Գլոբալ հակամարտության ռիսկերը մեծանում են․ Լավրով
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Ուկրաինայի հարցով նիստում ասել է, որ արևմտյան երկրները դիմում են ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին միայն իրենց եսասիրական աշխարհաքաղաքական կարիքներին համապատասխան։ Դա գլոբալ կոնֆլիկտի ռիսկերի աճման պատճառ է դառնում։
«Այսօր Արևմուտքը դիմում է կանոնադրական նորմերին և սկզբունքներին ընտրողաբար, դեպքից դեպք, բացառապես իր եսասիրական աշխարհաքաղաքական կարիքներին համապատասխան։ Դա անխուսափելիորեն հանգեցնում է գլոբալ կայունության վատթարացմանը, լարվածության առկա աղբյուրների սրմանը և նորերի բռնկմանը։ Մեծանում են նաև գլոբալ հակամարտության ռիսկերը»,- ասել է ՌԴ դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարը։