Մակրոնը կոչ է արել Ադրբեջանին անվտանգության երաշխիքներ տրամադրել ԼՂ բնակիչներին
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել նրան անվտանգության երաշխիքներ տրամադրել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին՝ Բաքվի ռազմական գործողության լույսի ներքո, հայտնում է AFP-ն՝ հղում անելով Ելիսեյան պալատին։
«Մակրոնը դատապարտել է ուժի կիրառման Ադրբեջանի երեկվա որոշումը, որը խորացնում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը և վտանգում արդար և կայուն խաղաղության հասնելու շարունակական ջանքերը», - ասել է գործակալության աղբյուրը։ Նրա խոսքով, Ֆրանսիայի ղեկավարը կոչ է արել «երաշխավորել Ղարաբաղի բնակիչների իրավունքները և անվտանգությունը»։