Եվրամիությունը պետք է գործի հիմա՝ պատժամիջոցներ սահմանելով Բաքվի դեմ․ ԵԽ պատգամավոր
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանական ռմբակոծությունները Լեռնային Ղարաբաղում ագրեսիա են։ Ամիսներ շարունակ ես դատապարտել եմ Լաչինի հանցավոր շրջափակումը և Ադրբեջանի կողմից տարածաշրջանի բնիկ հայ բնակչության էթնիկ զտմանն ուղղված նոր էսկալացիայի ռիսկերը։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն, հայտնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը։
«Այսօրվա ողբերգական փաստերն ապացուցում են Բաքվի բռնի և էքսպանսիոնիստական մտադրությունները։ Արցախում ավելի քան 120 հազար էթնիկ հայեր կանգնած են իրենց տներից վտարվելու վտանգի տակ։ Հնարավոր ագրեսիայի վտանգ կա նաև Հայաստանի հարավի դեմ։
Եվրամիությունը պետք է գործի հիմա՝ պատժամիջոցներ սահմանելով Բաքվի դեմ՝ ստիպելու ռեժիմին դադարեցնել այս դաժան ներխուժումը: Եթե ականջալուր լինեին իմ և 51 գործընկեր պատգամավորների համատեղ նամակին, այս ամենից կարելի կլիներ խուսափել։
Բաքուն հայտարարել էր, որ նախապես տեղեկացրել է Մոսկվային մոտալուտ հարձակման մասին, ինչը նշանակում է, որ Կրեմլը ոչինչ չի արել հարձակումը կանխելու համար: Սա նրանց դարձնում է նաև այս ոճրագործության մեղսակից՝ հերթական անգամ հայերին թիկունքից դանակահարեցին»,- նշել է պատգամավորը։