Արցախի պատկանելության հիմնական հարցը որոշված է․ Պեսկով
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարծում է, որ այս պահին Արցախի պատկանելության հիմնական հարցը լուծված է։ Նա նաև նշել է, որ խաղաղության պայմանագրի ուղղությամբ առաջընթաց է ապահովվել։ Այս մասին հայտնում է kommersant.ru-ն։
Հիշեցնենք, որ ԼՂ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ:
«1. Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2023թ․ սեպտեմբերի 20-ին, ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին:
2. Պայմանավորվածություն է ձեռք բերվել ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց Հայաստանի զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինծառայողների դուրսբերման և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի զինված կազմավորումների կազմալուծման, ամբողջական զինաթափման և Լեռնային Ղարաբաղի տարածքից ծանր տեխնիկայի ու սպառազինության դուրսբերման վերաբերյալ՝ դրանց շուտափույթ օգտահանման նպատակով:
Ավելին՝ այստեղ