Զելենսկին ԱՄՆ-ում «սառը ընդունելության» է արժանացել
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պաշտոնական այցով Վաշինգտոն մեկնած Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ԱՄՆ Կոնգրեսում «սառը ընդունելության» է արժանացել։ Այս մասին գրում է Axios պորտալը։
Հրապարակման հեղինակները նշել են, որ նախքան Ուկրաինայի առաջնորդի՝ ԱՄՆ ժամանումը, ամերիկացի օրենսդիրների խումբը դեմ է արտահայտվել Վաշինգտոնի վարչակազմի՝ Ուկրաինային 24 մլրդ դոլար օգնություն հատկացնելու խնդրանքին, մինչև բացատրություն տրվի, թե ինչպես են օգտագործվել նախկինում Կիևին տրամադրված միջոցները։
Բացի այդ, Ներկայացուցիչների պալատի նախագահ, հանրապետական Քևին Մաքքարթին մերժել է Ուկրաինայի նախագահի՝ օրենսդիր մարմնի ստորին պալատի անդամների հետ խոսելու խնդրանքը։ CNN-ի փոխանցմամբ՝ Մաքքարթին նույնպես փորձել է հանրության առաջ չհայտնվել Զելենսկու կողքին։
Զելենսկին մեկնել է Վաշինգտոն՝ հանդիպելու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ և բանակցելու ամերիկացի օրենսդիրների հետ։ Վերջին անգամ ուկրաինացի առաջնորդը Միացյալ Նահանգների մայրաքաղաքում եղել է 2022 թվականի դեկտեմբերին։