Չորս-հինգ գիշեր է՝ դրսերում ենք քնում, վախվխելով․ Ասկերանի բնակչուհի
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Հրադադար են հայտարարել, կարողացել ենք գալ տուն, որ լողանանք, հագուստները փոխենք, հիմա Ասկերանում ենք», «Հրապարակին» ասաց Ասկերանի բնակչուհի Հերմինե Խաչատրյանը։ Նա նշեց, որ գիշերը չեն կարող մնալ իրենց տանը, քանի որ վտանգավոր է ու ստիպված են հետ վերադառնալ ռուս խաղաղապահների ապաստարանի մոտակայք ու այնտեղ մնալ բաց երկնքի տակ, քանի որ այդպես ավելի ապահով է։
«Այստեղ դեռ վտանգավոր է, ռուսը դեռ գարանտիա չի տալիս, որ ժողովուրդը մտնեն Ասկերան մնան։ Ռուսն էլ առաջին օրվանից մեզ տարավ իր մոտ ուղիղ երկու օր պահեց ու ճաշարանում հաց տվեց, երկու օրից հանեց՝ լարեց բոլորիս, թե կանանց, թե բոլորին։ Ասեց՝ վերջ, գնացեք, տեղ չկա էլ՝ մեր զինվորներն են քնում, հանեց բոլորին գցեցին չոլերը։ Հեսա չորս-հինգ գիշեր է մենք դրսերում ենք քնում, վախվխելով։ Մարդիկ կան չեն վախենում, տղամարդիկ, օրինակ, մեծամասնությունը գալիս են Ասկերանում՝ քնում իրենց տներում»,-ասաց Հերմինեն։
Ասկերանի բնակչուհին ասաց, որ զոհերից որևէ տեղեկություն չունեն։
Ավելին՝ այստեղ