Հայաստանի ղեկավարությունը պարբերաբար կրակի վրա յուղ է լցնում․ Լավրով
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվան հույս ունի, որ հայ ժողովուրդն իր պատմությունը կապում է Ռուսաստանի, այլ ոչ թե «օվկիանոսի մյուս կողմից եկածների» հետ, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք խորապես համոզված ենք, որ հայ ժողովուրդը հիշում է մեր ընդհանուր պատմությունը և իր պատմությունը կապում է Ռուսաստանի և այլ բարեկամ երկրների, առաջին հերթին այս տարածաշրջանի երկրների, այլ ոչ թե օվկիանոսի մյուս կողմից եկածների հետ»,- ասել է նա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ։
Հայաստանում կա ոչ կառավարական կազմակերպությունների հզոր լոբբի, որոնք փորձում են խաթարել Ռուսաստանի ազդեցությունը երկրում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը։
«Այն, որ Հայաստանում, ինչպես նաև նախկին Խորհրդային Միության մի շարք այլ երկրներում կա հզոր լոբբի՝ ներկայացված հասարակական կազմակերպությունների մի շերտով, որոնք ստեղծվել են, այդ թվում՝ արևմտյան բազմաթիվ հիմնադրամների միջոցով, որոնք առաջ են տանում Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների շահերը, և այդ շահերը նպատակ ունեն խաթարել Ռուսաստանի ազդեցությունն այնտեղ, սա փաստ է։ Այնտեղ նման բազմաթիվ կազմակերպություններ կան»,- ասել է նա։
Ավելին՝ այստեղ