Տղամարդը անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ցած նետվել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Մոտ 40 րոպեից ավելի է մի քաղաքացի անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությաւն Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտկան հաշվարկ:
Ժամանել են նաև Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը:
Այս պահին բանակցություններն արդյունք չեն տալիս:
Ոստիկանություն ու Պարեկային ծառայությունը պարզում են տղամարդու ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներից մի քանիսը ասում էին, որ ճանաչում են նրան, ում անունը Խաժակ է և 30-ից ավելի անգամ թե՛ Երևանում, թե՛ Արարատի մարզում նման եղանակով փորձել է կամրջից ցած նետվել