Մեկ օրվա ընթացքում՝ երկրորդ երկրաշարժը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նոր երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում՝ Ադրբեջանի և Ռուսաստանի սահմանի մոտ։ Sputnik Գրուզիայի հաղորդմամբ, 3,0 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել Լագոդեխի քաղաքի մոտ՝ Թբիլիսիից 150 կիլոմետր հյուսիսարևելք։ Երկրաշարժի օջախը գտնվել է 18 կմ խորության վրա։ Այսօր առավոտյան 4,7 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ էր տեղի ունեցել Թբիլիսիից 4 կիլոմետր հեռավորության վրա։